Ռուսաստանի տնտեսության վրա լուրջ բացասական ազդեցություն է ունեցել նավթի գնի անկումը, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
«Պատժամիջոցներն իսկապես ոչ մի ներգործություն չեն ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ անկում չեն ապրել նավթի գները»,- հայտարարել է Մաքքեյնը CNN-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է շնորհակալ լինի Սաուդյան Արաբիային, որը թույլ է տվել, որ նավթի գինն այնքան նվազի, որ դա ուժեղ բացասական ազդեցություն ունենա ռուսական տնտեսության վրա:
«ԱՄՆ նախագահն ընդհանրապես դրա հետ կապ չունի»,- ասել է Մաքքեյնը: