Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն Աշխարհի 2014 թվականի առաջնությունում հաղթանակ տոնելուց հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
– Սա հիշվող տարի է բոլորիս համար: Հպարտ եմ, որ մասնակցել եմ այս մրցաշարին և հաղթել այն:
Կարծում եմ, որ այս տարի իմ կարիերայի լավագույն տարին էր: Դժվար է բացատրել, թե ես ինչպես եմ կարողանում գրավել մրցակցի դարպասը:
Վստահ եմ, որ իմ հաջողությունների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իմ թիմակիցները,- հայտարարել է Ռամոսը: