Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վախենամ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը դարձնենք սովորական օլիմպիադա. Երվանդ Ղազանչյան

«Առաջին լրատվական» «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

 – Պարոն Ղազանչյան, Դուք կողմնակից եք թատրոնի մասին օրենքի ընդունմանը, որը այդպես էլ հանգուցալուծում չի ստանում: Կարծում եք՝ թատրոնի խնդիրները հնարավոր կլինի լուծել օրենքի ուժ ստանալու դեպքո՞ւմ, որովհետև մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում հրաշալի օրենքներ, սակայն դրանք կյանքի չեն կոչվում:

 – Օրենքը պետք է մարդիկ կյանքի կոչեն: Երևի թե 15 տարի այդ օրենքի հետ, օրենքի մեջ եմ. այն ժամանակվանից, երբ Թատերական գործիչների միության նախագահ էի, շատ էի զբաղվում: Օրենքն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ինձ թվում է, որ թատրոնի մասին օրենքը կլուծվի Ֆինանսների նախարարությունում: Այսինքն, կասեն՝ Սունդուկյանի անվան թատրոն, դու անցյալ տարի պետությունից ստանում էիր 1 դրամ, այս տարի կստանաս 1 դրամ 20 լումա: Եթե դու կարողանում ես ֆինանսավորել, ապա դա արդեն օրենք է: Բայց բոլոր դեպքերում, ամեն ինչ և ամեն բան օրենք ունի: Վատ չի լինի, որ թատրոնն էլ իր օրենքն ունենա, բայց կան բազմաթիվ դժվարություններ, որովհետև մի քանի անգամ մենք ուղարկեցինք, Ֆինանսների նախարարությունը ետ տվեց, մյուսը ետ տվեց: Մի խոսքով՝ չկարողացան համաձայնության գալ, որովհետև մի օրենք, այնուամենայնիվ, պետք է լինի:

Ի՞նչ կտա օրենքը թատրոնին: Գաղտնիք չէ, որ եթե օրգանիզմը հիվանդ է, երբ տարբեր ոլորտներում առկա խնդիրներ կան, որևէ օրգան չի կարող առողջ աշխատել: Արդյոք կարիք չկա՞ ընդհանուր մարմինը, օրգանիզմը փրկել, նկատի ունեմ առողջացնել մտավորականների, արվեստագետների միջոցով, հետո նոր օրգանը:

Բոլոր դեպքերում, պետք է այդ հիմնական օրենքն առողջացնի և այդ օրենքին ենթարկվելը: Ինձ թվում է, որ դա կառողջացնի ընդհանուր մարմինը և դրանից բխող բազմաթիվ խնդիրներ: Հետո մենք չպետք է մտածենք, եթե այդ օրենքն ընդունվի, ապա հավերժ կլինի: Օրենքը կշփվի կոնկրետ թատրոնների, թատրոնի մարդկանց հետ, և ես վստահ եմ, որ առաջ կգան խնդիրներ, լրացումներ, փոփոխություններ: Կյանքը կթելադրի, թե վերջնական օրենքը որն է, որ պետք է մնա մեզ համար՝ Հայաստան աշխարհում հայ թատրոնի համար:

Դուք չե՞ք առնչվում օրենքի, Սահմանադրության ոտնահարման հետ: Մեր երկրում փայլուն օրենքներ ունենք, եթե թատրոնի մասին օրենքը դեռևս կատարյալ չի, օրինագիծը դեռ չի ընդունվել, այնուամենայնիվ ունենք բազմաթիվհրաշալի օրենքներ, բայց երկիրն այդպես էլ չի առողջանում:

Ես փորձեմ Ձեզ հետ չհամաձայնել: Ես օրենքն իմ մեջ պահում եմ շատ երիտասարդ տարիներից: Ես սիրում եմ օրենքը և գտնում եմ, որ օրենքը գրվում է նրա համար, որ մարդ, ի վերջո, ենթարկվի, ու այն ուղեցույց լինի իր ամբողջ կյանքի համար: Թատրոնի պարագայում բազմաթիվ բարդություններ կան: Ինչպես ինքը՝ թատրոնը, բարդ օրգանիզմ է, մշակույթն ընդհանրապես ըստ երևույթին, բայց թատրոնը ավելի, որովհետև կոլեկտիվ արվեստ է, որովհետև բարդությունները շատ են: Պետք է օրենք լինի, մարդիկ օրենքին ենթարկվեն, և այդ օրենքը պետք է փորձության ժամանակ անցնի, որպեսզի օրենքը ճիշտ տեղում լինի: Մենք նոր երկիր ենք, մեզնից շատերը չեն կարողանում հասկանալ, որ հսկայական համակարգ է փոխվել: Հիմա սրա անունը ինչ ուզում եք դրեք, բայց համակարգը 180 աստիճանով փոխված է: Այդտեղ կարող են լինել բացթողումներ, կարող են լինել շատ ուժեղ օրենքներ, որ դեռ շատ շուտ է օգտագործել, կարող են լինել օրենքներ, որ ինչ-որ բան հուշում են, օգտագործում են, կարգավորում են: Սրանք բարդ խնդիրներ են, որ պետք է կամաց-կամաց հաղթահարվեն: Ես այն կարծիքին չեմ, որ մեր բոլոր օրենքները ոտնահարվում են:

Կան առանձին անհատներ, որոնց համար օրենքը կարծեք թե արժեք չէ, ամենաթողություն է նրանց համար, անպատժելի մթնոլորտ է:

Դա ուրիշ բան է: Ես գտնում եմ, որ այն, ինչ հիմա ապրում է մեր թատրոնը, օրենք ընդունվի թե չընդունվի, մերոնք գիտեն, որ պետք է փորձի գան, մերոնք գիտեն, որ երեկոյան ներկայացում է և պետք է պատշաճ խաղան՝ հանդիսատես է նայում: Ուրիշ բան, որ լրացուցիչ բաներ կան՝ թոշակի գնալու դեպքում մարդիկ ի՞նչ պետք է ստանան, աշխատավարձ պետք է ստանան, ինչպե՞ս դա պետք է կարգավորվի, քանի՞ տարի հետո պետք է լինի, բժշկական օգնությունները ինչ ձևով պետք է գան հասնեն, լրավճարներ պե՞տք է լինեն, թե՞ ոչ: Որովհետև մարդը 50 տարի աշխատում է թատրոնում, այնպես է ստացվել, որ ուժերն այն չեն, ինչը բնական է: Մարդուն եթե ասենք՝ գնա հանգստի, ապա չի կարող ապրել: Այդ բոլորը, իհարկե, օրենքը պետք է կարգավորի: Բայց օրենքը չի կարող գրել, որ դերը պետք է իմանալ, խաղալ հետաքրքիր, փորձերից չուշանալ: Ավելի սոցիալական խնդիրները պետք է առաջնահերթ լինեն:

Երբ դերասանը ունի սոցիալական խնդիրներ և արթնանում է այդ բեռի տակ, արդեն չունի տրամադրություն, կարո՞ղ է հրաշալի դերեր կերտել:

Ես այն կարծիքին չեմ, որ դերասանի աշխատավարձը պակաս է, դրա համար լավ չի խաղում: Դերասանը չի կարող դիտավորյալ վատ խաղալ: Իհարկե, լավ կլինի, որ աշխատավարձը բարձր լինի: Բնականաբար, դա կօգնի, որ դերասանը ինքնուրույն հաղթահարի շատ խնդիրներ: Ի դեպ, ասեմ՝ ես քանի տարի է արդեն թատրոնի հետ եմ, երբեք թատրոնի համար չեն եղել հրաշալի օրեր: Երեբեք չի եղել, որ խնդիրներ չլինեն: Թատրոնն ինքը ոտքից գլուխ պրոբլեմ է:

Ձեզ հավանաբար ծանոթ է Դենիրովիչ Դանչենկոյի անունը, ով աշխարհում խոշորագյուն և դաժան տնօրեններից մեկն է: Նա Ստանիսլավսկու հետ ստեղծեց միարվեստական թատրոնը՝ սկզբում հանրամատչելի: Նա եղել է տնօրենը, իսկ Ստանիսլավսկին՝ գեղարվեստական ղեկավարը: Նա իր կարգուկանոնի խենթությամբ նույնիսկ Ստանիսլավսկուն տուգանել է ներկայացման չգալու համար: Նրա գրառումներում մի ապշելու արտահայտություն կա, որ թատրոնը զիջումների անվերջանալի շղթա է: Այնպես որ, թատրոնը ղեկավարող յուրաքանչյուր ղեկավար դա պետք է անգիր իմանա:

Վերջին տարիներին հենց թատրոնի և ընդհանրապես դերասանները Հայաստանը լքեցին, փորձեցին հաստատվել ԱՄՆ-ում: Ձեր թատրոնում կա՞ նման խնդիր, թե՞ ոչ: Երիտասարդ դերասանին թատրոնում պահելու ի՞նչ գրավչություն կա այսօր:

Հետաքրքիր դերերն են գրավչությունը, ուրիշ բան չկա: Հետո դերասանը պետք է հասկանա, որ սա իր հողն է: Ես շատ եմ ափսոսում, որ մենք մի շարք կորած սերունդներ ունեցանք: Հիմա այդ սերունդները, իրենց կարոտ բառի հետ միասին, գալիս են իրենց 70-ամյակն են նշում, մեկը գալիս է իր գրած պիեսով՝ բեմադրում է, մյուսը մեր ֆիլմերում է նկարահանվում: Բոլոր դեպքերում, սա կորած սերունդն է, որ վերադառնում է: Չնայած, ի վերջո, մարդն ազատ է ընտրելու, թե որտեղ պետք է ապրի, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է այդ մարդկանց այս հողից կտրվելու խնդիրը, որովհետև եթե դու գնում ես, այնտեղ 15 տարի մնում ես և վերադառնում ես, ապա դու դեռ թոթովախոս ես, դու դեռ չես կարողանում ամուր քայլել, դու դեռ ամոթի զգացում ունես, որքան էլ թաքցնես,որովհետև դու լքել ես քեզ ծնող երկիրը, որովհետև դու լքել ես այն երկիրը, որտեղ դպրոց ես ավարտել, այն երկիրը, որտեղ դու առաջին անգամ համբուրվել ես: Այդ երկիրը դու լքել ես, հիմա քեզ մոտ մի ամոթի զգացում կա, բայց մենք բոլորին ասում ենք՝ համեցեք, խնդրեմ, եկեք:

Մեզ մոտ հիմա Թամար Հովհաննիսյանը բեմադրեց իր պիեսը: Շատ լավ հաջողություն ունեցավ, մենք էլ ամեն կերպ օգնեցինք, նախարարն էլ հատուկ հետևեց, որ Թամարի համար լավ լինի: Այսինքն՝ այնպես չի, որ մենք ասենք՝ այ, որ դու գնացիր…ոչ, ով ուզում է՝ հիմա վերադառնում է,և վերադարձողներ կան: Ես էլ քանի որ ճակատագրի բերումով արդեն 15 տարի է՝ գնում-գալիս եմ ԱՄՆ, տեսնում եմ, որ մոտ 80-85%-ի աչքը այստեղ է: Կարոտում են իրենց բակը, ոչ ասֆալտապատ փողոցը:

Հետաքրքրվո՞ւմ եք, թե որ դեպքում կվերադառնան:

Դժվար է ասել, որովհետև տունը վաճառել են, ապրելու տեղ չկա, արդեն դժվարություններ կան: Արդեն հաշտվել են, մի տեսակ տխուր հաշտություն կա: Երանի այնպես հարմարվեին, որ մարդիկ կարողանային վերադառնալ:

2014թվականն արդեն ամփոփում ենք: Այս անկախության տարիներին, անկախությունից սկսած, ինչի՞ համար եք ափսոսում մինչև հիմա:

Ես ափսոսում եմ, որ շատ-շատերը չիմացան և հիմա էլ չգիտեն, որ ես իրենց սիրում եմ, որովհետև ես չեմ խոստովանել, բայց իրենք պետք է հասկանային, որ իրենց սիրում եմ: Միայն դրա համար եմ ափսոսում: Եվ շատ եմ ափսոսում, որ մենք՝ ինձնից սկսած, չկարողացանք ճանաչել այս երկիրը, երևի դրա համար էլ մեր սերը պակաս է, որովհետև մարդը պետք է ճանաչի:

Ի՞նչն է ճանաչել, որպեսզի ճանաչի:

Զարմանալի օտարամոլությունը: Մերոնց թողած՝ մենք հիանում ու ոգևորվում ենք հարևաններով, Եվրոպայով: Տեսեք մեր թատրոնների խաղացանկը: Ինչ-որ չափով ես էլ եմ մեղանչում, բայց, այնուամենայնիվ, ինձ դուր չի գալիս, որ ազգային դրամատուրգիան գնալով պակասում է մեր թատրոնների խաղացանկից: Դրա տեղը գալիս են իտալական, իսպանական, ֆրանսիական ոչինչ չասող, ոչ ազգություն ներկայացնող, ոչ մարդ ներկայացնող, այսպես ասած, կոմեդիաներ: Տեսեք, ինչ է կատարվում, ընդհանրապես մենք ինչի վրա ենք փող ծախսում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում