Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին ժամանել է Սինջան լեռ, որպեսզի շնորհավորի քուրդ զինյալներին, որոնք կարողացել են ազատագրել արդեն մի քանի ամիս ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) զինյալների կողմից շրջափակված այդ տարածքը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քրդերի զինուժը հարձակումը սկսել է անցյալ շաբաթ, որպեսզի փրկի հազարավոր եզդիների, որոնք այդ սարում թաքնվում էին ԴԱԻՇ-ի իսլամիստներից:
Բարզանիի խոսքերով՝ քրդերը հիմա փորձում են ազատագրել Սինջար քաղաքը, որը գտնվում է սարի լանջին:
ԴԱԻՇ-ի զինյալները քաղաքը գրավել են այս տարվա ամռանը: