Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է, որ ուրախ է թիմի կազմում գոլի հեղինակ դառնալու համար, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ուրախ եմ, որ կարողացա դուբլի հեղինակ դառնալ և օգնել թիմին հաղթանակ տոնել: Առանց հարձակվողների մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք, որպեսզի գրավենք մրցակցի դարպասը: Հուսով եմ, որ մենք կշարունակենք հանդես գալ նույն ոգով:
Միշտ ասել եմ, որ ուրախ եմ հանդես գալ կենտրոնում: Կփորձենք դեկտեմբեր ամսվա ընթացքում շատ միավորներ վաստակել: Եթե «Չելսի»-ն միավորներ կորցնի, ապա մենք կարող ենք մեծ առավելություն ունենալ»,- հայտարարել է Սիլվան: