Կատալոնական «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Կորդոբա»-ի դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողն այդ խաղում խփել է իր առաջին գոլն Իսպանիայի առաջնության շրջանակներում:
«Ուրախ եմ, որ օգնել եմ թիմին հաղթանակ տոնել: Հիմա մենք պետք է հանգստանանք և մտածենք առաջնության երկրորդ կեսի մասին:
Գիտեմ, որ ես հարձակվող եմ և պետք է գոլեր խփեմ: Վստահ էի, որ իմ թիմակիցներն ինձ կօգնեն այդ հարցում:
Իհարկե, գոլեր հեղինակելը շատ կարևոր է, սակայն ես չէի անհանգստանում»,- հայտարարել է Սուարեսը: