Dell կորպորացիան ներկայացրել է Smart Desk համակարգը, հաղորդում է idow.ru կայքը:
Համակարգչի նոր մոդելը բաղկացած է լինել երկու բլոկից՝ բարձր թույլատվությամբ մոնիտորից և հավելյալ դիսփլեյից, որոնք տեղադրված են լինելու հորիզոնական դիրքով, աշխատանքային սեղանի հատվածում: Այդ էկրանը արտացոլելու է կառավարման օրգանները, տարատեսակ կարգավորումներ և տարբեր օգնող տեղեկատվություն: Smart Desk-ի երկու էկրաններն էլ լինելու են սենսորային:
Համակրգչի հորիզոնական հարթակին կլինի հատուկ օղակ, որի շնորհիվ օգտատերը կկարողանա փոխել աշխատանքի ռեժիմները: Սակայն Smart Desk-ի օգտատերերը հնարավուրություն կունենան օգտվել նաև դասական ստեղնաշարից: