Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը «սերուցքայիններ»-ի կազմում նվաճեց Աշխարհի 2014 թվականի ակումբային առաջնության չեմպոնի տիտղոսը և դարձավ պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկրորդ տարին անընդմեջ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Առաջին անգամ Կրոսը ակումբային «Մունդիալ»-ը հաղթել է Մյունխենի «Բավարիա»-ի կազմում:
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նույնպես կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճեց այս տիտղոսը:
Աշխարհի ակումբային առաջնությունում երկու տարբեր թիմերի կազմերում մեկական հաղթանակ են տարել նաև Դիդան («Կորինտիանս», «Միլան»), Դանիլոն («Սան-Պաուլու», «Կորիանտաս») և Տիագո Ալկանտարան («Բարսելոնա», «Բավարիա»):