Եգիպտոսի իշխանությունները երկու ամսվա մեջ առաջին անգամ բացել են Գազայի գոտու հետ Եգիպտոսի միակ սահմանը, որտեղ կիրակի հավաքվել էին հազարավոր մարդիկ, ովքեր ցանկանում էին լքել անկլավը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես հաղորդում է պարբերականի թղթակիցը «Ռաֆախից», մեկ օր առաջ Եգիպտոս է մտել ութ մարդատար ավտոբուս՝ յուրաքանչյուրում 60-65 մարդ, իսկ դեպի Գազա գնացել են երեք ավտոբուս՝ մոտավորապես 150 մարդով:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում իսլամիստ զինյալների կողմից ավելի քան 30 զինվորականների սպանություններին ի պատասխան՝ Եգիպտոսը հոկտեմբերի վերջերին Գազայի գոտու սահմաններին սկսել էր զանգվածային գործողություն և անվտանգության նկատառումներով փակել էր «Ռաֆախը»: Այս անցակետն անկլավի ավելի քան կես միլիոն բնակչության համար դեպի արտաքին աշխարհ տանող միակ միջանցքն է: