«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վուրսթը վարելու է այդ մրցույթը 2015-ին, ինչպես նաև հարցազրույցներ է վերցնելու մրցույթի մասնակիցներից: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հաղորդել են օտարերկրյա լրատվամիջոցները:
Կոնչիտա Վուրսթ անունով Թոմաս Նոյվիրթի թեկնածության ընտրության վերաբերյալ հայտնել է ORF հեռուստաալիքի տնօրեն Քեթրին Զեհները:
«Վուրսթը առաջինը քայլ արեց ինքորոշման ու հարգանքի պայքարի համար Եվրոպայում և ամբողջ աշխարհում… մեր ընտրությունը կարող է դժգոհություն առաջացնել և նույնիսկ որոշ երկրների բոյկոտը, բայց որոշումն արդեն ընդունված է»,- ասել է նա: