ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է բոլոր ջանքերը գործի դնել Գուանտանամոյում ռազմածովային ուժերի բանտը փակելու համար:
«Ես կանեմ ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի փակեմ այն: Այնտեղ կալանավորներ ունենալու հանգամանքը ոգեշնչում է ջիհադիստներին ու ծայրահեղականներին ողջ աշխարհում»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը CNN-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ բանտը չափազանց թանկ է արժենում ԱՄՆ-ին:
«Մենք միլիոնավոր դոլարներ ենք ծախսում յուրաքանչյուր կալանավորի վրա»,- նշել է Օբաման: