Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ` «Նապոլի»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ուրախ եմ, որ այդ հանդիպումը հետաքրքրել է նաև մոլորակի մյուս կիսագնդի վրա ապրող երկրպագուներին: Չգիտեի, որ Դոհայում կա «Յուվենտուս»-ի ֆան-ակումբ: Այնտեղի երկրպագուները մեզ շատ ջերմ ընդունեցին:
«Նապոլի»-ն աշխարհի լավագույն 10 ակումբների ցուցակում է: Մենք հարգում ենք մեր մրցակցին և զգուշանում նրանից: Ցանկանում ենք հաղթել և ավարտել տարին մաժորային նոտայով»,- հայտարարել է Բուֆոնը: