Thursday, 28 03 2024
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ

Նախկին ամուսինը Արեշի G Hotel հյուրանոցում խանդի հողի վրա ծեծել է կնոջը և փորձել բռնաբարել նրան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հովսեփ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 37-ամյա Հովսեփը 2014 թվականի հունվարի 20-ին Նոր Արեշում գործող «G Hotel» հյուրանոցային համալիրի 3-րդ առանձնասենյակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում բռնություն գործադրելով, դանակի գործադրման սպառնալիքով փորձել է իր նախկին կնոջ կամքին հակառակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Հովսեփը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Հովսեփն ու Ազնիվը (անունը փոխված է) ամուսիններ են եղել ու համատեղ տնտեսություն են վարել 2002-ից մինչև 2008 թվականը:

Նրանք համատեղ ամուսնությունից անչափահաս երեխա ունեն:

Մեղսագրված արարքի համար Հովսեփը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Հովսեփն ասել է, թե 2008 թվականին կնոջ հոգեկան խնդիրների պատճառով ամուսնալուծվել են:

Բայց ամուսնալուծությունից հետո ինքը շարունակել է կապ ունենալ կնոջ հետ, «շատ անգամներ հանդիպել են հիմնականում հյուրանոցներում, այդ հանդիպումների ժամանակ գրեթե միշտ սեռական հարաբերություն են ունեցել»:

Դեպքի օրը՝ 2014 թվականի հունվարի 20-ին, Ազնիվի հետ գնացել են հյուրանոց՝ գիշերն այնտեղ անցկացնելու մտադրությամբ: Հյուրանոցում ինքը նախկին կնոջն ասել է, թե նրան կասկածում է դավաճանության համար:

Այդ հարցի շուրջ խոսակցությունը վերաճել է վեճի:

Ինքը քաշքշել ու հայհոյել է Ազնիվին: Վերջինս էլ հեռացել է հյուրանոցից:

Ազնիվի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ չի կատարել, չի պարտադրել, որ նա իր հետ սեռական հարաբերություն ունենա, դանակով նրան չի սպառնացել:

Դատարանում Հովսեփն ասել է, թե ինքն ու Ազնիվը ցանկանում են տուն վարձել, նորմալ, որպես ընտանիք՝ ապրել իրենց երեխայի հետ միասին: Նա խնդրել է մեղմ վարվել իր հետ:

Տուժող կինը դատարանում հայտնել է, թե իր ու Հովսեփի հարաբերությունները միշտ լավն են եղել, իրենք հաճախակի են հանդիպել նույն հյուրանոցում:

Դեպքի օրը պարզապես վեճ է եղել խանդի հողի վրա:

Ըստ տուժողի՝ ինքը հոգեմետ դեղեր է խմում, իսկ դեպքի օրը չի խմել, և իր ինքնազգացողությունը վատացել է, դրա համար է նախաքննական սխալ ցուցմունք տվել:

Իրականում Հովսեփը իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ չի կատարել: Պարզապես ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, բայց ինքը չի համաձայնել: Դեպքից որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ ինքը «սթափ վերլուծել է» կատարվածը, հասկացել է, որ Հովսեփն իր նկատմամբ անօրինական գործողություն չի կատարել: Ինքը Հովսեփին պահանջ չի ներկայացնում, խնդրում է, որ դատարանը մեղմ վարվի նրա հետ:

Նախաքննական ցուցմունքում Ազնիվն ասել է, թե Հովսեփի հետ սկզբից էլ անհաշտ են եղել: Նա հաճախ է ոգելից խմիչք օգտագործել, չնչին պատճառներով վիճել է, հարվածներ հասցրել: Դրա համար են ամուսնալուծվել:

Մոտ երկու տարի Հովսեփն իրեն չի զանգահարել, իրենք որևէ առնչություն չեն ունեցել:

Բայց հետո ժամանակ առ ժամանակ հանդիպել են՝ հիմնականում՝ հյուրանոցներում:

Դեպքի վայր հյուրանոցում եղել են նաև դեպքին նախորդող երկու հանդիպումների ժամանակ, գիշերել են այնտեղ:

Դեպքի օրը հանդիպել են, որ խոսեն ու վերջնականապես որոշեն իրենց անելիքները:

Հովսեփը եկել է իր մեքենայով: Խանութից գնել է օղի, քաղցրավենիք:

Հյուրանոցի սենյակում Հովսեփն օղի է խմել ու հարցրել, թե ինքը վերջին հինգ տարիներին ուրիշ տղամարդու հետ եղե՞լ է: Ինքն ասել է՝ չէ, բայց Հովսեփը չի հավատացել, հայհոյել է, իրենք սկսել են վիճել:

Ինքը Հովսեփին հարցրել է՝ գիշերը մնալո՞ւ են հյուրանոցում, նա ասել է՝ հա: Ինքը չի ցանկացել, բայց գիտակցել է, որ հակաճառելու դեպքում «լավ ավարտ չի ունենա»:

Զանգել է իր մորն ու ասել է, որ Հովսեփի հետ է, գիշերը մնալու է հյուրանոցում: Մայրը գիտեր, թե որ հյուրանոցում են իրենք հանդիպում:

Մոր հետ խոսակցությունից հետո Հովսեփը կոպիտ կերպով հանել է իր շորերը, ինքը դիմադրել է:

Հովսեփի հեռախոսին զանգ է եկել, մինչ նա զբաղվել է հեռախոսով, հայհոյել է, ինքը հագնվել ու փորձել է հեռանալ: Բայց Հովսեփը բռնել է:

Երկու անգամ ապտակել է, հայհոյել: Ինքը խնդրել է, որ թույլ տա՝ ինքը լողանա: Մտածել է՝ այդ ընթացքում Հովսեփը կարող է խմիչքի ազդեցության տակ լինելով՝ քնել:

Բայց երբ մտել է լողանալու, Հովսեփն էլ է եկել իր հետևից…

Այնտեղ ինքը դիմադրել է, Հովսեփն ընկել է գետնին:

Ինքն օգնել է նրան, որ վեր կենա, պառկեցրել է մահճակալին: Բայց նա նորից սկսել է ստիպել, որ սեռական հարաբերություն ունենան: Հարվածներ է հասցրել իրեն, քաշել է մազերից, սեղանի վրայից վերցրել է դանակն ու սպառնացել է, փորձել է ստիպել, որ ոչ ավանդական եղանակով հարաբերություն ունենան: Ինքը շարունակել է դիմադրել:

Այդ ժամանակ սենյակի հեռախոսը զանգել է: Հովսեփին ասել են, որ իր մայրը եկել, իրեն է կանչում: Իրենք սկսել են հագնվել:

Եկել է հյուրանոցի աշխատակցուհին: Երբ Հովսեփը բացել է դուռը, ինքը լաց էր լինում:

Դուրս է եկել աշխատողի հետևից, տեսել է մորը ու նրա հետ գնացել է տուն: Վատ է զգացել: Հաջորդ օրը դիմել է ոստիկանություն:

Ազնիվի մայրը հայտնել է, որ դստեր գնալուց որոշ ժամանակ հետո իրենց տան հեռախոսին զանգ է եկել: Ինքը վերցրել է հեռախոսը, լսել է տղամարդու ձայն, որ հայհոյում էր, հետո լսել է դստեր ձայնը. «Հովսեփ, վիզս կոտրում ես, թող վիզս, ըտենց բան մի արա»: Ինքը հեռախոսը մոտ մեկ րոպե պահել է ձեռքին: Հասկացել է, որ Հովսեփն Ազնիվի նկատմամբ բռնություն է գործադրում:

Անմիջապես տնից դուրս է եկել, վազելով գնացել այն հյուրանոցը, ուր գնացել էին աղջիկն ու Հովսեփը: Մոտեցել է աշխատողին, ասել է, որ հյուրանոցում գտնվող կնոջ մայրն է, խնդրել է կանչել դստերը:

Քիչ անց Ազնիվն արտասվելով մոտեցել է իրեն: Երկուսով գնացել են տուն: Ազնիվը պատմել է, թե ինչ է արել Հովսեփը: Տանը նկատել է, որ Ազնիվի ատամը ջարդվել է, մարմնին կապտուկներ կան: Դուստրը ցույց է տվել Հովսեփի պատռած ներքնազգեստը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ազնիվի մարմնի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ և քերծվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Ազնիվը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվել է «Դիսոցիատիվ խանգարում, նյարդային անորեքսիա» նևրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարում: Նախկինում Ազնիվը այդ ախտորոշումներով բուժվել է:

Ազնիվի մոտ փորձաքննությամբ հայտնաբերվել է նաև «հիստերիկ անձանց բնորոշ՝ խոսքի էմոցիոնալ հագեցվածություն, արտահայտիչ մաներաներ, վառ հուզականություն:

Ազնիվը, ըստ փորձագիտական եզրակացության, կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների, կարող է ճիշտ հասկանալ ու վերարտադրել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:

Դատարանը հաստատված է գնահատել Հովսեփին մեղսագրված արարքը: Որպես պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալն ու տուժողը հաշտվել են, ցանկանում են վերականգնել ընտանիքը, միասին մեծացնել իրենց երեխային, իրարից պարտքուպահանջ չունեն:

Հովսեփ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում