Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանն իրականացնում է այն քաղաքականությունը, որ ինքը պարտադրված է իրականացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

– Պարոն Արզումանյան, Պուտինը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նշեց, որ Ռուսաստանը սահմաններից դուրս ունի երկու ռազմաբազա՝ Տաջիկիստանում և Ղրղզստանում: Ինչո՞ւ չհիշատակվեց Գյումրիի ռուսական 102-րդ  ռազմաբազան:

– Ճիշտն ասած, սա լավագույնս բնութագրում է հայ-ռուսական արդի հարաբերությունները, որովհետև սա թերևս լեզվի սայթաքում է, բայց ենթագիտակցության մեջ այնքա՜ն յուրային է այս ամենը համարվում, այնքա՜ն վստահ են, որ Հայաստանը Ռուսաստանի գավառն է, որ նույնիսկ չեն էլ մտահոգվում, որ վերհիշեն, որ այստեղ ռազմակայան ունեն, որովհետև համարում են, որ դա իրենցն է: Այս առումով լիովին բնութագրական են մեր հարաբերությունները:

– Ասուլիսին անդրադարձ եղավ ռուս-թուրքական հարաբերություններին, նշվեց, որ այդ հարաբերություններն ունեցել են բարդ շրջաններ, բայց ունեցել են նաև լավ շրջաններ, մասնավորապես Աթաթուրքի ժամանակաշրջանը:

– Ասուլիսն ամենասպասվող իրադարձություններից է, որովհետև ամբողջ աշխարհը հույս ուներ, որ կլինի հստակեցում, և կհասկանանք՝ ուր է գնալու Ռուսաստանը, սպասում էին Պուտինի պատգամին, որը շատ հստակ արտահայտվեց` Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակում է իր այս քաղաքականությունը և ողջ քաղաքակիրթ աշխարհին պատերազմ է հայտարարում: Իր ժողովրդին էլ ասաց, որ ես ունեմ ձեր լիակատար վստահությունը, ուրեմն հավատացեք ինձ, ընդամենը երկու տարում ես ձեզ կբերեմ նույն մակարդակին, որում մենք եղել ենք մինչև օրս, եթե չմեռնենք սովից, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Այս առումով սրվեց իրավիճակը, և շատ անկանխատեսելի ապագա է սպասվում: Պատժամիջոցները գնալով ավելի խորանալու են, իրավիճակն ավելի ծանրանալու է, համակարգային ճգնաժամ է սպասվում ռուսական բանկային համակարգին, ինչը շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա: Գիտենք, թե ռուբլու տատանումներն ինչպիսի շոկային ալիք ուղարկեցին Հայաստան, և  նման բաներից խուսափել Հայաստանը դժվար թե կարողանա, մանավանդ պատժամիջոցների խստացման և նավթի գների անկման պարագայում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այո, Աթաթուրքի ժամանակները հիշվեց,  չասվեց, որ այն ժամանակ Ռուսաստանն էլ ոսկի էր տալիս Աթաթուրքին, որն էլ և հայկական ջարդեր էր իրականացնում: Ես միշտ կրկնել եմ, որ Ռուսաստանը հանուն շահի պատրաստ է իր ցանկացած գործընկերոջը չասեմ դավաճանել, բայց համենայնդեպս, պատեհ պահին կարող են մոռանալ այդ պատեհության մասին: Այսօր Ռուսաստանը փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիայի միջոցով ենթադրում է, թե կարող է շրջանցել սանկցիաները, կյանքի կոչել «Հարավային հոսք» գազամուղը, բայց ասեմ, որ ըստ մամուլի, նույնիսկ Թուրքիայում են մի քիչ տարակուսում, որովհետև մասնագետների հավաստմամբ, սա դեռևս չմշակված ծրագիր է, կարծես իր հերթական մեգապրոյեկտներից լինի, այդ մասին խոսվել է Թուրքիայում, բայց չեմ կարծում՝ հստակ պատկերացում կա՝ ինչպես է անելու:

Վերջին երկու տարին, երբ Ռուսաստանի տնտեսությունն անորոշ վիճակում է, ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ի՞նչ կյանք կունենա Հայաստանը ԵՏՄ-ում: Տեսնում ենք, որ Բելառուսը շատ կոշտ քաղաքականություն է վարում, արդեն հայտարարել է միայն դոլարով և եվրոյով առևտուր անելու մասին: Այս քաղաքականությունն ի՞նչ ուղերձներ ունի Հայաստանի համար:

– Հայաստանն այլևս ընտրություն չունի և հավանաբար պետք է փորձի շարունակել բանակցությունները ԵՄ հետ, նախապատրաստել ամբողջ փաթեթը, որ մեզ պետք կլինի ԵՏՄ փլուզումից հետո, ինչն անխուսափելիորեն լինելու է, և թույլ տալ, որ այդ երեք գործընկերները միմյանց հետ կռվեն, պայքարեն, ինչը ի վերջո կտանի այդ միության փլուզմանը: Լուկաշենկոն լավագույնս սպասարկում է իր ժողովրդի շահը և առևտուր է անում Ռուսաստանի հետ: Նա պահանջում է այն գինը, որը պետք է վճարվի այդ քաղաքական որոշումը կայացնելու համար: Ուզում է տնտեսական դիվիդենդ շահել, և ամեն ինչ անելու է դրա համար: Նա մշտապես է այդպիսի քաղաքականություն վարել: Հիմա տեսնենք զարգացումները: Տեսեք, երեկ հարցերից մեկին պատասխանելիս ասվեց, որ մենք արգելելու ենք արտասահմանյան  մեքենաների մուտքը, բացի Ռուսաստանում  արտադրություն ունեցողները: Նախ մենք չգիտենք՝ Ռուսաստանում այդ մեքենա արտադրողները կմնա՞ն, թե՞ կգնան, կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, երկրորդ՝ դա անմիջապես շոկ է առաջացնելու Ղազախստանում և Բելառուսում: Այսինքն՝ Ղազախստանն ու Բելառուսն էլ, ըստ Ռուսաստանի, պետք է հրաժարվեն, հակառակ դեպքում դա միասնական շուկա է, նույն պատմությունն է կրկնվելու, ինչ այսօր սննդամթերքի հետ է տեղի ունենում սահմաններ դնելով: Այսինքն՝ շատ անորոշ է ԵՏՄ-ի ապագան, և ես նորից հորդորում եմ իշխանություններին, և բոլորս պետք է գիտակցենք, որ պետք է նախապատրաստվենք հնարավոր ամենավատ սցենարներին:

Անշուշտ, Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է, մեր անվտանգության հարցերում մենք շատ սերտ համագործակցություն ունենք, բայց մենք հիմա պետք է ձգտենք մեզ զերծ պահել փլատակների տակ կործանվելու վտանգից: Դրա լավագույն հնարավորությունը կլինի լուրջ ռեֆորմները տնտեսության ոլորտում և օտարերկրյա ներդրումների ապահովումը: Պետք է անխուսափելիորեն խորացնենք մեր հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ: Հուսանք, որ այս տարի Իրանի հետ բանակցությունները կբերեն հաջող ավարտի, որից հետո այս տարածաշրջանում մրցակցություն է  սկսվելու ԱՄՆ-ի, ԵՄ-ի և տարբեր հզոր տնտեսությունների միջև՝ Իրանում ներդրումներ, բիզնես անելու համար, և այդտեղ մենք կարող եք հարթակ հանդիսանալ որպես նախնական քայլ  ներդրումները Հայաստան բերենք: Անելիք շատ կա, բայց դրա համար պետք է քաղաքական կամք առաջին հերթին և համապատասխան կադրեր, որոնք ի վիճակի են 21-րդ դարին հարիր տնտեսական քաղաքականություն վարել:

– ԵԽ-ն վավերացրեց Վրաստանի Ասոցացման պայմանագիրը, ԵԺԿ գագաթնաժողովին էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԵՄ-ն եղել և մնում է  Հայաստանի կայուն գործընկերը: Հնարավո՞ր է, որ այս ուղերձները ԵՄ հետ նոր հարաբերություններ հաստատելու հիմք հանդիսանան:

– Մեր հարաբերությունները չեն դադարել, դադարել են այնքանով, որքանով չստորագրելով Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, մենք այսօր  չունենք իրավական բազա հարաբերությունները շարունակելու, որովհետև նախկին պայմանագրերն արդեն սպառված են, հիմա պետք է նոր իրավական հիմք տրվի հարաբերություններին: Արդեն իսկ բանակցությունները սկսվել են, հիմա արդեն պարզ է՝ ինչ զիջումների ենք մենք գնում տնտեսական, առևտրային և մաքսային ոլորտներում, և պետք է համապատասխանաբար այնպիսի պայմանագիր ստորագրենք, որ միմյանց չհակասեն, այլ կարողանանք համադրել այդ երկու գործողությունները: Դա ընդամենը վերահաստատումն է այն բանի, որ այո, մենք պետք է շարունակենք աշխատել իրենց հետ:

– Արդյոք սա այն քոմփլեմենթար քաղաքականությո՞ւնն է, որ տասը տարի առաջ իրականացնում էր Հայաստանը:

– Սերժ Սարգսյանն իրականացնում է այն քաղաքականությունը, որ ինքը պարտադրված է իրականացնել: Կա Ռուսաստան, որը շատ կոշտ կերպով ներքաշում է իր պրոյեկտների մեջ, կա Հայաստանի՝ վերջին 23 տարիների ցանկությունը էլ ավելի մերձենալ ԵՄ հետ, որը մեր առևտրային գործընկերներից կարևորագույններից է, և որին անտեսել հնարավոր չէ: Այնպես որ, պետք է  հնարավորինս մանևրել: Մեզ նման փոքր երկրների համար դա պարտադրանք է, որ փորձես բալանսավորված քաղաքականություն վարել, որ որևէ մեկին չնեղացնես, մանավանդ եթե դրանցից մեկը, որքան էլ մտերիմ, բայց արջ է, որ արդեն բաձրաձայն հռչակում է: Այնպես որ, սա մանևրելու, խուսանավելու, այս բարդ իրավիճակում չկործանվելու քաղաքականություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում