Պորտուգալական Մադեյրա կղզում գտնվող Ֆունշալ քաղաքում տեղադրվել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի արձանը, տեղեկացնում է O Globo-ն:
Արձանի բարձրությունը 2,4 մետր է: Բացի այդ, Ռոնալդուին շքանշան է շնորհվել քաղաքին մատուցած ծառայությունների համար:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ Մադեյրա: Ես այստեղ եմ մեծացել և այստեղ է գտնվում իմ ընտանիքը: Շքանշանն ինձ համար մեծ առավելություն է: Չեմ կարողանում խոսքերով նկարագրել զգացումներս:
Շնորհակալություն եմ հայտնում պատմական իրադարձության համար: Չէի կարծում, որ արձան կունենամ»,- հայտարարել է Ռոնալդուն: