Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Առջևում վատթարագույնի վտանգն է

Սա այն փլատակներն են, որոնց մասին «20-30 ջղաձգվողները» խոսում էին ավելի քան մեկ տարի շարունակ, փորձելով բացատրել մի ողջ հասարակության տեղեկատվական շրջափակման ենթարկած քաղաքական առևտրականներին, որ չի կարելի ստրկահաճ քաղաքականության համար զոհաբերել երկրի ապագան ու խցկել պետությունը ռուսաստանյան կայսերական նախագծերի մեջ՝ անխուսափելիորեն հայտնվելով դեռ չկազմավորված քանդվելիք այդ կայսրության փլատակների տակ: Այսօր Հայաստանի գլխին են ընկնում առաջին գերանները կամ քարերը՝ դեռեւս չձևավորված արդեն իսկ փլվող այդ եվրասիա-ռուսական կայսրությունից, որն իր վրա է զգում միջազգային մեկուսացման քաղաքականության ողջ ծանրությունը: Ըստ որում՝ կասկած չկա, որ այն, ինչ տեղի է ունենում ռուսաստանյան տնտեսության հետ այսօր, ընդամենը ձնծաղիկներն են: Ծաղիկները կգան նոր պատժամիջոցներից հետո, որոնք հունցվում են արևմտյան հնոցում:

Կարելի է ընկնել համեմատությունների գիրկն ու արձանագրել, որ Արևմուտքը «բարի պտուղ» չէ, որ Ռուսաստանին հրեշ են դարձնում՝ իրենց նեղ կլանային, քաղաքական կամ «օթյակային» շահերից ելնելով: Կարելի է, և միգուցե շատերին դա կմխիթարի, նաև այն առումով, որ շատերի ինքնագնահատականը կբարձրանա, թե ինչպիսի խոր տիրապետման են հասել համաշխարհային գործերից ու անցուդարձից գլուխ հանելու առումով: Սակայն դրանից Հայաստանի վիճակը, որպես եվրասիա-ռուսական կայսրության սատելիտի, դույզն իսկ չի կարող թեթևանալ: Չար ու բարի, սև կամ սպիտակ որոնումների և «ոչ մեկն էլ մի բան չէ» եզրահանգումների փոխարեն Հայաստանից պահանջվում էին կանխատեսումներ, ռազմավարական ուսումնասիրություններ, բազմաբնույթ սցենարներ, մշակումներ, լուծումների կամ հանգուցալուծումների տարբերակներ, որոնք գործի կդրվեին այս կամ այն զարգացման դեպքում և մեծ հաշվով անակնկալի չէին բերի և կառավարությանը, և հասարակությանը: Ըստ որում, ամենացավալին այն է, որ նման վերլուծություններ ու կանխատեսումներ, դիտարկումներ արվում էին, մատուցվում էին, ահազանգեր հնչեցվում էին, որ կա աշխարհաքաղաքական գերակա գործընթաց, որում ակնհայտորեն նկատելի են այն սայթաքումները, որը մեկը մյուսի հետևից թույլ է տալիս Ռուսաստանը, և սրանով նույնիսկ Հայաստանի խնդիրն էր հեշտանում՝ պարզապես պետք էր արձանագրել այդ սայթաքումները ու չգնալ նույն ճանապարհով և չսայթաքել նույն տեղում:

Սակայն Հայաստանն այս ամենի փոխարեն գնաց հենց այդ ճանապարհով և ունեցավ արդեն միանգամայն գիտակցված սայթաքումներ, Ռուսաստանի հավակնությունները բավարարելու և ներքին քաղաքական և տնտեսական հավակնություններն ու շահերն ապահովելու համար և իշխանական, և ոչ իշխանական դաշտում: Մյուս կողմից՝ ամեն ինչ նույնիսկ այնքան տեսանելի ու շոշափելի էր, որ ինչ-որ պահից սկսած անգամ ռազմավարական ուսումնասիրություններ, կանխատեսումներ, հետազոտություններ էլ պետք չէին՝ պետք էր ընդամենը աչք ունենալ, չլինել կույր կամ այնքան ապաբարոյական, որ սեփական իշխանության կամ իշխանության հույսը պահպանելու համար հանձնվեր պետության և հասարակության ապագան:

Այս ամենով հանդերձ, առկա վիճակը կարող է լինել չարյաց փոքրագույնը: Ու հարցն այն չէ, որ Հայաստանին սպասվում է Ռուսաստանի անկման առավել մեծ տնտեսական հետևանքների առավել ծանր ազդեցությունը: Միգուցե բարեբախտություն լինի, եթե փլատակները զգացվեն միայն տնտեսական կոլապսի տեսքով: Որովհետև սովետա-ռուսական կայսրության փլուզումը Հայաստանը զգաց ոչ միայն տնտեսական կոլապսի, այլ բառի բուն իմաստով դաժան պատերազմի տեսքով, որը, ըստ էության, մինչև այսօր էլ ավարտված չէ, և Հայաստանը ժամանակ առ ժամանակ ստիպված է զգալ այդ պատերազմի առկայությունը: Ընդ որում, եվրասիա-ռուսական կայսրության նախագծին կցվելուց հետո Հայաստանն այդ պատերազմի առկայությունը զգում է ավելի հաճախ և ըստ էության ավելի ու ավելի աննախադեպ լարվածության բռնկումներով: Եվ ուրեմն բարեբախտություն կլինի, եթե եվրասիա-ռուսական կայսրության փլուզումը, ի տարբերություն սովետա-ռուսականի, Հայաստանը զգա միայն տնտեսական ծանրությամբ և ոչ պատերազմով, փլատակները լինեն տնտեսական՝ չհասնեն ռազմականին: Այստեղ խոսքն ընդամենը վատթարի և վատթարագույնի մասին է և արդեն իսկ ողբերգություն է, երբ հարկ է խոսել սրանց միջև «նախընտրության» մասին, բայց պատերազմով ուղեկցվող տնտեսական կոլապսն ուղղակի կկործանի Հայաստանը, և այդ առումով պետք է գոնե այդ ամենից հետո ձեռնարկվեն քայլեր, արվեն եզրահանգումներ՝ գոնե փլատակային այդ «տրանսֆորմացիան» կամ ընդլայնումը կանխարգելելու համար:

Լավ է ուշ, քան երբեք: Պետք է ձեռնմուխ լինել բարոյահոգեբանական և սոցիալ-քաղաքական բեկումնային որոշումների: Մեկ տարի կորսված ժամանակը բերեց տնտեսական կոլապսի: Դրանից հետո ամեն մի կորսված օրը մոտեցնում է արդեն պատերազմականը: Կարելի է կույր լինել աչքով, կույր լինել մտքով, բայց լինել անզգա և անգամ հարվածը ստանալուց հետո չհասկանա՞լ վտանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում