Կիրակի՝ դեկտեմբերի 20-ին, Բելառուսում պաշտոնապես չհայտարարված պատճառներով արգելափակվել է մի շարք ընդդիմադիր և ոչ կառավարական տեղեկատվական գործակալությունների կայքերի հասանելիությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բելառուսում անցյալ շաբաթ ընդունվել են ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխություններ, որոնք թույլ են տալու կառավարությանը արգելափակել ինտերնետ ռեսուրսների աշխատանքը՝ հիմնավորումների լայն շրջանակով:
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2015 թ. հունվարի մեկից: