Հանրահայտ բրազիլացի Ռոբերտո Կարլոսը հեռացվել է թուրքական «Սիվասպոր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ըստ տեղեկատվության` պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխհամաձայնությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի առաջնության շրջանակներում «Սիվասպոր»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել է «Բաշախշեհիր»-ին: Այդպիսով` 14 տուրերից հետո ակտիվում ունենալով 9 միավոր` ակումբը զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին` 17-րդ հորիզոնականը: