Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Այս պահին ևս սպասում ենք լարվածության». ԼՂՀ ՊԲ հրամանատար

ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, որն այսօր ներկա էր «Բանակը մեր տունն է» խորագրով միջոցառմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն հայ ընտանիքին ու հայկական բանակի զինվորին մեծարել, մեծարել այն ծնողներին, ովքեր բանակին պատրաստված զինվոր են տվել: Մեր հարցին՝ առաջին գիծ 19-ամյա երիտասարդներին ուղարկելն արդյոք ճի՞շտ է, ՊԲ հրամանատարը պատասխանեց, որ զորակոչվելուց հետո զինվորները վեց ամիս նախապատրաստական աշխատանք են անցնում, որից հետո նոր միայն մեկնում են առաջին գիծ ծառայության: «19 տարեկանը այն տարիքն է, երբ խենթանալը հեշտ է լինում, իսկ հաղթանակները կերտում են խենթերը, այնպես որ շատ լավ տարիք է»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը ի պատասխան, թե օգոստոսյան դեպքերից հետո այսօր իրավիճակն աննախադեպ է, քանի որ հրադադարի խախտումները շատ են, Մովսես Հակոբյանն ասաց. «Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, իհարկե՝ ոչ: Եվ տարեցտարի մեր առաջին գծի լարվածությունը բավական սրանում է: Դա կապված է միայն հակառակորդի պահվածքի հետ»,- հավելեց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում կայանալիք հանդիպմանը և հարցադրմանը, թե այդ օրերին իրավիճակը սահմանին հնարավո՞ր է՝ լարված լինի, Մովսես Հակոբյանը նշեց, որ մենք միշտ խենթեր ունենալու ենք, և ցանկացած հանդիպման ժամանակ՝ կապված ԼՂՀ հիմնախնդրի հետ, Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակն առաջին գծում:

«Մենք այս պահին ևս սպասում ենք այդպիսի լարվածության»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ուղղաթիռի խոցումից հետո մենք պատասխան տվեցի՞նք, և դեռ պատասխան ունե՞նք տալու: «Մենք միշտ ենք պատասխանում»,- ասաց նա:

«Չեմ կարծում, որ պատերազմ կլինի: Ադրբեջանը որոշել է այս կերպ պատերազմ վարել Արցախի բանակի հետ, բայց մենք ականատես ենք լինում, որ որևէ հաջողություն չի ունենում»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում պիտի սթափվեն և իրականությունը ճիշտ գնահատեն:
 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում