Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

«Սևանի գաղութի» կալանավորը փորձել է զույգ եղբոր հետ «տեղերով փոխվել», բայց բլեֆը չի ստացվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Տիգրան և Վարդան Երանոսյանների գործի դատական քննությունը:

Հեշտ չի լինելու այս գործով նախագահողի ու մեղադրողի գործը, որովհետև ամբաստանյալի աթոռին նստելու են երկվորյակ եղբայրներ:

Նրանց մեղսագրվող արարքն էլ կապված է հենց այդ հանգամանքի հետ:

Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Տիգրան Երանոսյանը գտնվել է «Սևան» ՔԿՀ-ում: Նա պատիժ է կրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի ապրիլի 10-ին դատավճռով:

2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունում նշանակված էր Տիգրան Երանոսյանի դստեր պսակադրության արարողությունը:

Ցանկանալով մասնակցել դստեր հարսանիքին՝ Տիգրանը որոշել է երկվորյակ եղբոր՝ իրենից արտաքնապես չտարբերվող Վարդան Երանոսյանի օժանդակությամբ փախուստ կատարել ազատազրկման վայրից:

2014 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 14-ի սահմաններում «Սևան» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած Վարդանի հետ, տեսակցությունների համա նախատեսված սենյակի մոտ գտնվող զուգարանում Տիգրանը փոխվել է հագուստը:

Ապա տեսակցության եկած մյուս եղբոր՝ Արմեն Երանոսյանի հետ Վարդանի փոխարեն հսկիչ-անցագրային կետում վերցրել է նրա անձնագիրը, դուրս է եկել քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք:

Իսկ զգեստափոխված Վարդանը այդ ժամանակ Տիգրանի փոխարեն գնացել է դատապարտյալների բնակելի գոտի:

Սակայն «բլեֆը» չի ստացվել:

Տիգրան Երանոսյանը չի հասցրել հատել ՔԿՀ-ի մուտքի պահակետը և դուրս գալ կալանավայրի տարածքից, նա բռնվել է աշխատակիցների կողմից:

Տիգրան Երանոսյանը մեղադրվում է կալանավայրից փախուստի փորձ կատարելու, իսկ Վարդան Երանոսյանը՝ եղբոր փախուստի փորձին օժանդակելու համար՝ համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասով և 38-34-355 հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Երանոսյանը շարունակում է կալանքի տակ մնալ, իսկ նրա ամբաստանյալ «նմանակի»՝ Վարդանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Այսինքն՝ Վարդանն էլ եղբոր դստեր հարսանիքին գնալ չի կարողացել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում