Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Ամենամեծ խնդիրը` հայ-թուրքական տիրույթում

Հայերի ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի առանցքային դեմքերից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռանը Հայաստան հրավիրելն ու Հայաստանում նրա արած մի քանի հայտարարություններ դարձել են մեծ աղմուկի պատճառ: Շատերը դա գնահատել են որպես թուրքական քարոզչության շրջանակի միջոցառում: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ օրերս հայտարարել է, որ Հայաստանում մի քանի ՀԿ-ներ կան, որոնք զբաղված են 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական քարոզչական քաղաքականությունը սպասարկելով:

Հայ-թուրքական հարաբերության, երկխոսության թեման Հայաստանում հանրային աշխույժ քննարկման արժանացել է «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում: Փաստացի, եթե համադրենք ներկայիս վիճակն ու գնահատականը այդ ժամանակաշրջանի հետ, «ֆուտբոլային դիվանագիտությամբ» էլ պաշտոնական Երեւանն էր թուրքական քարոզչական քաղաքականությունը սպասարկում: Բայց, ընդհանուր առմամբ, պետական քաղաքականությունն ու հանրային սեկտորի գործողությունները պետք է տարանջատել, դրանք կառուցվում են լիովին տարբեր ելակետերով, եւ թեպետ պետական առողջ օրգանիզմում պետք է լինի այդ երկու հարթությունների գործունեության չգրված ներդաշնակություն, այդուհանդերձ գնահատականի միեւնույն սանդղակն անտեղի է:

Հետեւաբար` եթե պետական քաղաքականությունը ներկայումս գտնվում է Թուրքիայի հետ ոչ թե «ֆուտբոլային զվարճալի դիտման» «նյուզմեյքերային» նպատակադրումների շրջանակում, այլ կոշտացրել է Անկարայի հետ առնվազն հռետորաբանությունը, դա ամենեւին չի նշանակում, որ պետք է թիրախավորվի հանրային շրջանակում հարաբերությունը: Այլապես հեռու չէ այն օրը, երբ հայ-թուրքական հարաբերության հարթության վրա գործունեություն ծավալող ՀԿ-ները կդիտարկվեն ոչ թե «թուրքական քարոզչությունը» սպասարկողներ, այլ պարզապես «թուրքական գործակալներ» կամ «լրտեսներ»: Եթե Հայաստանը թուրքական քարոզչությանը պետք է հակադրվի «սեւ ցուցակների» տանող տրամաբանությամբ, ապա Հայաստանին այդ տրամաբանությունը որեւէ լավ տեղ չի տանի հաստատ: Դա թե քարոզչական, թե քաղաքական պաշտպանության արդյունավետ տարբերակ չէ:

Մյուս կողմից` արդյունավետության հարցն իսկապես մեծ է նաեւ հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ հանրային սեկտորում առկա գործընթացում, որը տարբեր նախագծերով ու ֆորմատներով իրականացվում է տարիներ շարունակ եւ կարծես թե առավելապես պարփակված է մարդկանց եւ տեքստային բովանդակությունների անընդհատ պտտվող շրջանակում` փաստացի չառաջարկելով հայ-թուրքական հարաբերության կարգավորման կամ երկխոսության փորձի գեներացիայի որեւէ նոր գաղափար: Եվ գլխավոր խնդիրն այստեղ գուցե այն է, որ այդ գործընթացն իրականացվում է «հավասարության» տրամաբանությամբ, կարծեք թե հայ-թուրքական հարաբերության բացակայության պատճառը երկու կողմում էլ նստած է հավասարաչափ: Մինչդեռ ակնհայտ է, որ պատճառը, մեղմ ասած, հավասարաչափ չէ բաշխված, եւ Թուրքիայի նժարը բավական ծանր է: Այդ դեպքում «հավասարեցված» հանրային երկխոսությունը ընդամենը հանում է պատասխանատվության բեռը Թուրքիայի վրայից:

Մինչդեռ հանրային երկխոսությունը պետք է ուղղվի հենց դրա թիրախավորմանը, որովհետեւ «հավասարության» տարբերակը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը չի փոխում, հակառակը` ավելի է ամրացնում պաշտոնական մակարդակում, այսպես ասած, ժխտողականության դիրքը, բայց փոխարենը առաջ է բերում այդ հանրային երկխոսության գործընթացի արդյունավետության եւ արդարացիության հարց: Բայց այստեղ առանցքային հարցն այն է, որ հայ-թուրքական հարաբերության ներկայիս վիճակի, տեսլականի մասով գրեթե լիակատար վակուում է Հայաստանի պետական քաղաքականության մեջ: Անգամ «ֆուտբոլային դիվանագիտությունը» վակուումի վկայություն էր իր բնույթով` դրանում Հայաստանի կատարած դերով, արդյունքով, շարունակությամբ եւ ներկայիս կոշտացումով:

Անկախության երկու տասնամյակի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունը պետք է լիներ Հայաստանի պետական քաղաքականության առանցքային մշակումների առարկան, եւ ներկայումս, երկու տասնամյակի ընթացքում, Հայաստանը թերեւս պետք է ունենար մշակումների հսկա պաշար: Խոսքը փաթեթի մասին է, որում պետք է ներառված լինեին նաեւ Հայաստանի պետական ռազմավարության ծիրում տեղավորվող ուղենիշերը հանրային ոլորտում աշխատանքի ուղղությամբ: Պահանջել, զայրանալ կամ զիջել: Ահա ընդհանուր առմամբ այն շրջանակը, որում տեղավորվել է Հայաստանի ռազմավարությունը հայ-թուրքական հարցում, եւ պտտվում է այդ շրջանակում: Այսինքն` գերազանցապես էմոցիոնալ, զգայական, զգացմունքային մի շրջանակ, որտեղ որեւէ զարգացման սցենարային, այսպես ասած` պրոցեսուալ տարբերակը բացառվում է, եւ ամեն ինչ վեր է ածվում սեւի կամ սպիտակի: Ու դա այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ոչ միայն զուտ հայ-թուրքական հարաբերություններին, այլ ընդգրկում է այս տիրույթում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական լայն շրջանակ, ըստ որում` ոչ թե ինչ-որ վերջնարդյունքի առումով, այլ զուտ որպես գործընթաց:

Այդ իմաստով Հայաստանը պետք է ոչ թե փորձի արգելակներ դնել հանրային երկխոսության տարբերակներին, այլ, իհարկե լինելով չափազանց ուշադիր դրանց միտումների եւ շրջանառվող բովանդակային շեշտադրումների, դրանց ենթատեքստերի եւ համատեքստերի հանդեպ, այնուամենայնիվ լինի մասնակից եւ հաղորդի հանրային երկխոսության գործընթացին սեփական ռազմավարական ուղենիշերը: Մրցակցությունից հրաժարվելու տարբերակներ ուղղակի չկան, հարցը չափազանց լուրջ եւ ընդգրկուն է, եւ Հայաստանը կամա, թե ակամա լինելու է մրցակցության մեջ:

Ողջ խնդիրը հետեւյալն է՝ լինելու է սուբյե՞կտ, թե՞ օբյեկտ այդ մրցակցության մեջ: Իսկ այս տեսանկյունից Հայաստանը ոչ միայն հանրային հարթության մասով է իներտ, այլ առաջին հերթին պետական քաղաքականության, որում ըստ էության հանձնվելով Եվրասիական տնտեսական միությանը` Երեւանը հանձնել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ինքնուրույնության ռեսուրսները, ընդհանրապես Հայաստանի շահերի սպասարկման հեռանկարները: Մենք տեսնում ենք, թե ինչ հարաբերություններ են փորձում կառուցել Ռուսաստանն ու Թուրքիան, եւ Հայաստանի համար այս դեպքում, ըստ էության, որեւէ հեռանկարային եւ խորքային տարբերություն չկա, թե ում ճամբարում է հայտնվում՝ Թուրքիայի, թե Ռուսաստանի: Պարզապես ամենավտանգավորն այն է, որ Ռուսաստանի ճամբարում հայտնվելը ներկայացվում է որպես փրկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում