Մարոկոյում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնությունը: Եզրափակչում ուժերը չափեցին արգենտինական «Սան Լորենցո»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:
Հանդիպման հաշիվը բացեց Սերխիո Ռամոսը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հերթական գոլը խփեց անկյունայինի խաղարկման արդյունքում: Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը կրկնապատկեց Գարեթ Բեյլը: «Սան Լորենցո»-ի 34-ամյա դարպասապահ Սերխիո Տորիկոյի սխալի արդյունքում Բեյլի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում: 2:0 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը:
«Ռեալ» – «Սան Լորենցո»` 2:0
1:0 Ռամոս (37′), 2:0 Բեյլ (51′)