Բելառուսը և Ռուսաստանը պայմանավորվել են Ռուսաստանին մատակարարվող ապրանքների գները ամրագրել արտարժույթով: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Բելառուսի վարչապետի տեղակալին:
«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի այն ապրանքների գները, որոնք մենք մատակարարում ենք Ռուսաստանին, ամրագրվեն դոլարով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկին կուրսով կանխավճար տալու փաստով»,- ասել է վարչապետի տեղակալը: Նա նշել է, որ դա արվում է, որպեսզի բելառուսական ձեռնարկությունները չտուժեն: