Կուբայում չի լինի ոչ սեփականաշնորհում, ոչ շոկային թերապիա, գլխավորը կմնա արտադրության միջոցներով սոցիալիստական սեփականությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին:
«Չեն լինի շոկային թերապիա և սոցիալական արդարության գաղափարներից հրաժարում»,- ասել է Կաստրոն:
«Արտասահմանից մեզ դրդում են շուտափույթ սեփականաշնորհման, այդ թվում նաև՝ գլխավոր արտադրական և ծառայությունների ոլորտում: Դա հավասարազոր է նրան, որ Կուբայում տապալենք սոցիալիզմի դրոշը»,- ընդգծել է նա: