Բրիտանացիների մեծամասնությունը կքվեարկեր ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, եթե այժմ անցկացվեր հանրաքվե: Այս մասին գրում է Le Figaro պարբերականը՝ վկայակոչելով իր իսկ պատվիրած հարցման տվյալներին: Սոցհարցումն անցկացրել է OpinionWay հետազոտական ինստիտուտը:
Հարցման տվյալներով՝ այս պահին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին պատրաստ է քվեարկել բրիտանացիների 42 տոկոսը, այնինչ անդամակցությունը պահպանելուն կողմ է 37 տոկոսը:
Հարցումը պարզել է նաև, որ Նիդերլանդներում ևս մեծ է ԵՄ կազմից դուրս գալու ցանկություն ունեցողների թիվը: ԵՄ կազմից ամենից քիչ ցանկանում են դուրս գալ Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի բնակիչները: