Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին քննարկել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքի անդամների կարգավիճակի հարցը, ով Ադրբեջանում ձերբակալված է լրտեսության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը:
Դատարանը լսել է լրագրողի կնոջը՝ Ադելյա Բաբախանովային, և ավագ դստերը՝ Սուադին: Բացի այդ, քննարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և Շվեյցարիայի համապատասխան կառույցների կողմից ներկայացված փաստաթղթերը:
Երեք օր անց՝ դեկտեմբերի 20-ին, ընտանիքը ստացել է դատարանի պաշտոնական ծանուցումն այն մասին, որ լրագրողի կնոջը և երկու երեխաներին տրամադրվում է քաղաքական ապաստան: