Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 17-րդ տուրում Բրեմենի «Վերդեր»-ից կրած պարտությունը:
Այդ պարտությունը «Բորուսիա»-ի համար 10-րդն էր Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Դորտմունդյան ակումբը 17-րդ տեղում է:
«Մեր հասցեին հնչած ցանկացած քննադատություն արդարացված է: Ամենաուրախ նորությունն այն է, որ «Բորուսիա»-ի համար այս մղձավանջային տարին ավարտվեց:
Այս խաղը հերթական անգամ վկայեց, թե ինչպես ենք խաղացել առաջին շրջանում: «Բորուսիա»-ն կարծես ապուշների հավաքածու լինի, և դրա մեղավորը մենք ենք»,- հայտարարել է Կլոպը: