Աֆղանստանում հակամարտության զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում 2014-ին կազմել է 3.188 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտարարել է ՄԱԿ-ը:
Բացի այդ, վիրավորվել են 6.429 խաղաղ բնակիչներ:
ՄԱԿ-ը նշում է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը այս տարի 19%-ով ավելի է՝ անցյալ տարվա համեմատ: Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ նման միտումը կարող է կապված լինել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի աստիճանական դուրսբերման և տեղական անվտանգության ուժերի ու թալիբաների միջև կռիվների ակտիվացման հետ: