Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սիրել է «հալալ» ընկերոջ աղջկան, սպանվել՝ «հալալ» ընկերոջ ձեռքով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակվեց Աքսել Ներսիսյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Աքսել Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 8-ին, ժամը 20-ն անց 30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի դիմաց «անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Աքսել Ներսիսյանը վիճաբանել է Վարդան Մանուկյանի հետ, վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով երկու հարված է հասցրել Մանուկյանին»՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Ստացած վնասվածքներից Վարդան Մանուկյանը հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին մահացել է:

Տուժող Վարդանը սիրահարված է եղել իր ընկերոջ 21-ամյա դստերը: Աղջիկը չի սիրել նրան` այդպես հայտարարեց նա դատարանում, և համարել է, որ իրենից 16 տարով մեծ տղամարդու հետ ամուսնանալ չի կարող:

Դեպքի օրը Վարդանը եղել է իր ընկերոջ, այսինքն՝սիրած աղջկա տանը, տարօրինակ վարքագիծ է դրսևորել՝ ըստ վկաների, մեկ արտասվել, մեկ գոռգոռացել է, փորձել է իր զգացմունքների մասին խոսել, բայց նրան չեն լսել, տանից ցանկացել են դուրս հանել:

Մի քանի անգամ Վարդանը դուրս է եկել, հետո վերադարձել:
Երրորդ անգամ նրա հետ դուրս են եկել տանտերը՝ աղջկա հայրը, և վերջինիս ընկեր Աքսելը, ով աղջկա հորը տուն է ուղարկել, ինքը «ճանապարհել է» Վարդանին, ու այդ «ճանապարհելը» ավարտվել է դանակահարությամբ, որի արդյունքում Վարդան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքը կատարվել է Նորքի զանգվածի Գալշոյան փողոցում:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահը վրա է հասել արյան սուր կորստից: Վնասված է եղել տուժողի որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսը: Թափանցող վնասվածքի արդյունքում վնասված են եղել բարակ ու հաստ աղիները, մեծ ճարպոնը, երիկամը, փայծաղը:

Երկրորդը տուժողի թիկունքից կրծքավանդակ թափանցող վերքն է եղել՝ աջակողմյան հեմոթորաքսով:

Տուժողը դեպքի պահին եղել է թեթև աստիճանի ալկոհոլային խմածության վիճակում:

Դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ՝ ամբաստանյալ Աքսել Ներսիսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում, նա փսիխոպաթ անձնավորություն է:
Կալանավայրում պատիժ կրելու դեպքում նրան խորհուրդ է տրվել հոգեբույժի հսկողության տակ գտնվել:

Ամբաստանյալը նաև թոքային հիվանդություն ունի:

Մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա հաստատված գնահատեց Աքսել Ներսիսյանին մեղսագրված արարքը: Վերջինիս դատաքննական ցուցմունքները, որոնցով նա մեղքը չէր ընդունել և հայտնել էր, թե պաշտպանվել է Վարդանի գործողություններից, իր համար անհասկանալի ձևով ծալովի դանակը «բացվել ու վնասել էր» տուժողին, մեղադրողը անարժանահավատ գնահատեց՝ որպես պատասխանատվությունից ու պատժից խուսափելու միջոց:

Ըստ մեղադրողի՝ Աքսել Ներսիսյանը նախապես իր հետ վերցրած դանակով դիտավորությամբ երկու հարված է հասցրել տուժողին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, որոնք հանգեցրել են տուժողի մահվանը:

Մեղադրողը նշեց, որ կատարված արարքը հանրային մեծ վտանգավորություն ունի:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք մեղադրողը ի հայտ չէր բերել, իսկ որպես մեղմացնող հանգամանք նշեց նրա վատառողջությունը:

Դատախազը միջնորդեց մեղսագրված արարքի համար մեղավոր ճանաչել Աքսել Ներսիսյանին ու դատապարտել 9 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը՝ Վարդանի եղբայրը, նախ ներկայացրեց քաղհայցի պահանջը. «Բացի բարոյական վնասից, ինձ նաև նյութական վնաս է պատճառվել: Ամբաստանյալն իր արարքով ինձ գցել է նյութական ծանր կացության մեջ… Ես կատարել եմ եղբորս հուղարկավորությունը, թաղման ծախսերը, գերեզմանի կառուցապատումը…»:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ հուղարկավորության ծախսերի վերաբերյալ կտրոններ չունի, բայց հաշվել է կատարած ծախսերը և ամբաստանյալ Աքսել Ներսիսյանից պահանջում է 2 միլիոն դրամ:
Այնուհետև տուժողի իրավահաջորդն անդրադարձավ Աքսել Ներսիսյանի արարքին:

Տուժողի եղբայրն ասաց. «Եղբայրս Գևորգի տանն անկոչ հյուր չի եղել… Աղջկա պահով Գևորգն ու իր կինը եղբորս միշտ ասել են՝ մեր աղջիկը քոնն է լինելու: Աղջիկն էլ չի մերժել Վարդանին… Նրանք Վարդանից գումարներ էին ստանում, օգուտներ էին ստանում ու չէին ասում՝ ո՛չ, մեզ պետք չեն քո ծաղիկները, քո բերած կոշիկները… Եղբայրս բազմիցս մնացել է Գևորգի տանը… Նա Գևորգի առաջարկով է խմել՝ Գևորգին համարելով իր ավագ ընկերը և իր սիրած էակի հայրը…

Եղբայրս կարող էր արժանանալ նրանց փեսայի կոչմանը, նրանք այդ կոչումը արդեն տվել էին եղբորս… Մենք ընդհանուր սեղանի շուրջ նստած էինք, երբ ամուսիններով ասին՝ Վարդանից լավ փեսա մեր աղջկա համար չենք տեսնում, մեր աղջիկը քոնն է…

Հունվարին եղբայրս գնացել էր Գևորգի տուն, տեսել էր՝ սիրած աղջիկը տանը չէ: Հայրն ասել էր՝ չգիտեմ, թե ուր է: Եղբայրս ազդվել էր, որ աղջիկն առանց իրեն ու ծնողին տեղյակ պահելու ինչ-որ տեղ էր գնացել… Եղբորս տրամադրությունն ընկել էր…

Բայց դրանից հետո Գևորգը մեր տուն է եկել, երեք օր մնացել է մեր տանը: Իմ կինն է նրա առաջ հաց դրել…

Մեր կողմից նրանք տեսել են միայն բարիդրացիական վերաբերմունք, միայն՝ հարգանք, մենք նրանց ամեն կերպ մտերիմ ենք համարել…

Եղբայրս էն մարդը չէր, որ գնար ու նեղեր մարդկանց: Նրան ասեին՝ դուրս արի տանից, ու նա դուրս չգար: Եղբայրս կամպյուտրի կնոպկեքի տեղը չգիտի, նա չէր կարող նստել կամպյուտրի առաջ ու երաժշտություն միացնել-անջատել…

Ես ենթադրում եմ, որ Գևորգի տանն ինչ-որ վեճ է եղել՝ սխալ հայացքից կամ խոսքից: Եղբորս դուրս են կանչել…

Ինձ թվում է՝ Գևորգի առաջարկով է սպանվել եղբայրս: Գևորգը հատուկ է դանակն այնպես դրել, որ Աքսելը վերցնի… Նրանք ճիշտ ցուցմունք չեն տալիս, վախենում են խմբակայինից…

Գևորգը բազմիցս ասել է՝ Վարդանը իմ ախպերն էր, իմ մոտիկ ընկերը: Էդ դեպքում Աքսելից իմանալով, որ Վարդանը դանակահարված ընկած է փողոցում, ինչո՞ւ է տանը նստած մնացել, ինչո՞ւ նրան օգնելու, նրա վիճակի մասին իմանալու քայլեր չի արել…

Ինչո՞ւ է Աքսելը երկու անգամ հարվածել, եթե դիտավորյալ չէր խփում: Նա ի՞նչ գիտեր՝Վարդանն իրեն «խեղդելու է», որ դանակը նախապես վերցրել էր… Նա կարող էր ասել՝ իմ գործը չէ, ու հեռանար… Չեմ կարծում, որ Վարդանը «խեղդել է» Աքսելին… Կանգնած դիրքով երևի իրար հրել են, հետո Աքսելը հարվածել է դանակով: Բայց նա կարող էր հեռանալ, ու էս ամենը չէր լինի…

Իմ եղբայրն իր ապրած կյանքով խղճով, թասիբով, միշտ ընտանիքի կողքին տղա էր… Նա շատ էր սիրում «մարդ» կոչվածին, հարգանքով էր վերաբերվում… Եթե Վարդանին մերժեին, ասեին՝ գնա, նա չէր ասի՝ չեմ գնում…

Ես համարում եմ՝ Գևորգն այս ձևով՝ «մահվան քողի տակ», ազատվել է իմ եղբորից…

Սա իմ անձնական կարծիքն է: Խնդրում եմ Աքսել Ներսիսյանին խստագույնս պատժել: Գևորգի արարքին էլ գնահատական տալ…
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պարզաբանեց, որ իր վստահորդը համաձայն չէ Աքսել Ներսիսյանի արարքի որակման հետ: Ինչպես նաև կարծում է, որ Գևորգի մասնակցությունը ևս եղել է, այն պետք է բացահայտվի…

Աքսել Ներսիսյանի շահերի պաշտպանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 27-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում