Ֆրանսիայում վարորդը հարբած վիճակում ճանապարհային երթևեկության հանդիպակաց գծով անցել է ավելի քան 50 կմ, ինչն ավարտվել է վթարով և օրինազանցի ձերբակալությամբ: Արդյունքում տուժել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բորդո քաղաքից Ֆրանսիայի հարավում գտնվող Տուր քաղաք ուղևորվելիս: Քաղաքից դուրս գալով ուրբաթ երեկոյան՝ 59-ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Երջանիկ պատահականության շնորհիվ վարորդին հաջողվել է մեքենան կանգնեցնել առանց վնասվելու: Սակայն վարորդը ալկոհոլ օգտագործելուց հետո որոշել է շարունակել ճանապարհը՝ դանդաղորեն առաջ շարժվելով հանդիպակաց գծով:
«Նա իրեն կորցրել էր և գտնվում էր այլ աշխարհում»,- ասել է ճանապարհային ոստիկանության սպան: Նրա խոսքով՝ ձերբակալվածի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 2.34 գրամ/լիտր, ինչը մի քանի անգամ գերազանցոմ է Ֆրանսիայում թույլատրելի չափը՝ 0.5 գրամ/լիտր: