«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ոչ-ոքին «Ասթոն Վիլա»-ի հետ:
Հիշեցնենք, որ խաղը կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում ու ավարտվեց 1:1 հաշվով:
«Տհաճ է կորցնել 2 միավոր: Առաջին խաղակեսում վերահսկում էինք գնդակի տեղաշարժը, բայց վճռական չէինք գործում: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, բայց ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկանում էինք:
Հիասթափված եմ, քանի որ այսպիսի խաղով պետք է հաղթել մրցակցին: Այնուամենայնիվ, մրցաշրջանի առաջին 7 տուրերում նույնպես մրցակիցներից լավ էինք խաղում, բայց ոչ միշտ էինք հաղթում»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն: