ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն») մահապատժի է ենթարկել իր կողմից կռվող 100 օտարերկրյա գրոհայինների՝ իսլամիստների կողմից ինքնահռչակված մայրաքաղաքից՝ սիրիական Ռաքքա քաղաքից փախչելու փորձի համար: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:
Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ը Ռաքքայում ստեղծել է ռազմական ոստիկանություն, որը վերահսկում է ժամանակին ծառայության չներկայացող օտարերկրյա գրոհայիններին:
Տասնյակ տներում անցկացվել են խուզարկություններ, որից հետո ձերբակալվել են մեծ թվով ջիհադիստներ: