Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Մաքսային բրոքերների գործունեությունը կապահովագրվի. Նոր օրենքը կգործի հունվարի 1-ից

Նոր օրենքը կգործի հունվարի 1-ից

Դետեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մաքսային ծառայության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` այս տարվա մայիսին ընդունված «ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված փոփոխությունները քննարկելու նպատակով: Ըստ այդմ, սահմանվում է, որ մաքսային միջնորդը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` 2015 թվականի համար առնվազն 150 մլն դրամի չափով և 300 մլն դրամի չափով` 2016-ի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող գործունեության համար: «Այս գործելաոճի կիրառումը համաշխարհային պրակտիկայում տվել է դրական արդյունքներ, քանի որ տվյալ մեխանիզմի ներդրմամբ միջնորդի անփույթ կամ դիտավորյալ կերպով թույլ տված սխալի արդյունքում չեն տուժի ո´չ պետությունը, ո´չ բրոքերի հետ համագործակցող տնտեսվարողը»,-իրազեկում է ՀՀ ՖՆ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Օրենսդրական փոփոխությունը դրական է գնահատում նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Հարություն Գևորգյանը. «Ապահովագրության պայմանագիրը թե´ մաքսային միջնորդին, թե´ մաքսային մարմնին, թե´ տնտեսվարողին առաջին հերթին կտա երաշխիք, որ բրոքերի բացքողումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունները կհատուցի ապահովագրական ընկերությունը, և տուժող օբյեկտը հատուցում կստանա»:

Նշենք, որ բրոքերների ինստիտուտը աշխարհի զարգացած պետություններում կիրառվող միջազգային առաջադեմ համակարգ է, որը Հայաստանում սկսել է գործել 2008-ից: Մինչ հայտարարագրման գործընթացում բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, ինչի արդյունքում առաջանում էին կուտակումներ: Եվ եթե սկզբնական փուլում տնտեսվարողները դեռևս լիովին պատրաստ չէին դիմելու բրոքերների օգնությանը, ապա այժմ առանց բրոքերների ինստիտուտի դժվար է պատկերացնել մաքսազերծման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում