Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացվող հատուկ գործողությունների վրա երկիրը ամեն օր ծախսում է 6.3 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Դա հսկայական գումար է մեր պետության համար: Սակայն պաշտպանության վրա մենք չենք տնտեսի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Համապատասխան հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին: