Բրիտանացիները, ինչպես սպասվում է, 1.2 մլրդ ֆունտ (գրեթե 1.9 մլրդ դոլար) կծախսեն կաթոլիկների Ծննդյան տոներին նախորդող վերջին շաբաթ օրվա, այսպես կոչված՝ «խուճապի շաբաթվա» ընթացքում: Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես հաշվարկել են Մանրածախ առևտրի բրիտանական հետազոտական կենտրոնում՝ յուրաքանչյուր րոպե, երբ խանութները դեռ բաց են, 13 մլն գնորդ կծախսի 2.1 մլն ֆունտ (3.3 մլն դոլար):
Գնորդների հոսքի նախաշեմին խստացվել է խանութների պահպանությունը: