Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտության մատնեց «Կորդոբա»-ին:
Խաղն ավարտվեց 5:0 հաշվով: Դաշտի տերերի կազմում խփած գնդակներով աչքի ընկան հարձակվողներ Պեդրոն, Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսսին (դուբլ), ինչպես նաև կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն:
«Բարսելոնա» – «Կորդոբա»` 5:0
1:0 Պեդրո (2’), 2:0 Սուարես (53’), 3:0 Պիկե (80’), 4:0, 5:0 Մեսսի (82’, 90+1′)