ԱՄՆ իշխանությունները Գուանտանամոյից ազատ են արձակել չորս աֆղանցիների: Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնը: Բանտարկյալներին կուղարկեն Աֆղանստան:
Նշվում է, որ Գուանտանամոյի 132 բանտարկյալների շարքում կան ևս ութ աֆղանցիներ:
Ամերիկացի գործիչները հայտարարել են, որ նրանք ազատ են արձակվել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի խնդրանքով: