Հյուսիսային Կորեայի իշխանությունները առաջարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ անցկացնել Sony Pictures կինոընկերության վրա կատարված կիբերհարձակման հետաքննությունը, որի հետևանքով չեղյալ է հայտարարվել «Հարցազրույց» ֆիլմի վարձույթը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միաժամանակ Փխենյանը հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների ենթադրությունները, թե կիբերհարձակումը Հյուսիսային Կորեայի «ձեռքի» գործն է:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը ամերիկյան իշխանություններին մեղադրել է «անհիմն մեղադրանքների տարածման» մեջ և հայտարարել, որ հետաքննությունը կապացուցի դրանց սնանկությունը:
Ըստ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ համանման հնարքներ կիրառվել են նաև 2013թ. Հյուսիսային Կորեայի բանկերի վրա հարձակման ժամանակ: ՀԴԲ-ն ապացուցված է համարում այն փաստը, որ այս ամենի հետևում կանգնած է Փխենյանը: