Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել է աշխարհիկ կրթությանը կողմնակից ավելի քան 100 ցուցարարների: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Հանրահավաքը կազմակերպվել է կրթության արհմիության աշխատակիցների կողմից՝ «Հանուն աշխարհիկ կրթության և աշխատանքի հարգման» կարգախոսով: Ոստիկանությունի կիրառել է արցունքաբեր գազ ու ջրցաններ և ձերբակալել տասնյակ ակտիվիստների, երբ ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի գործնական կենտրոն՝ Քըզըլայ, որտեղ անցյալ տարվանից արգելվում է զանգվածային ակցիաների անցկացումը: