Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստիպում է բժիշկներին հանել ոչ միայն իր զոհված գրոհայինների, այլև ողջ գերիների, այդ թվում՝ նաև երեխաների օրգանները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով իրաքյան բժշկի խոսքերին:
Գրոհայինները հսկայական եկամուտ են ստանում օրգանների վաճառքից: Այդ գործողությունը իրականացվում է Իրաքի հյուսիսում նվաճված Մոսուլ քաղաքի հիվանդանոցում:
«Վիրահատությունները տեղի են ունենում հիվանդանոցներում, իսկ օրգաններն ուղղվում են սև շուկա: Օրգանները հանվում են զոհված գրոհայիններից, վիրավորներից, ինչպես նաև գերիներից»,- ասվում է al-Monitor news-ի համար նախապատրաստված զեկույցում:
Ըստ զեկույցի տվյալների՝ օրգանները տեղափոխում են Սաուդյան Արաբիա և Թուրքիա: Զեկույցում հաղորդվում է նաև Եվրոպա աֆղանական հերոին տեղափոխելու մասին: