Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Աին քաղաքում երեկ մեկնարկել է արդեն ավանդական դարձած օփեն մրցաշարը:
Տարեվերջյան այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան, միջազգային վարպետներ՝ Մանուել Պետրոսյանը և Լիլիթ Գալոյանը: Երեկ կայացած 1-ին տուրում մեր բոլոր ներկայացուցիչները հաղթել են:
Տեղեկացնենք նաև, որ մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Chessfed.am