Իտալիայում ընդդիմադիր «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը 50 հազար ստորագրություն է հավաքել եվրագոտուց երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու խնդրագրի տակ: Այդ մասին գրում է Il Fatto Quotidiano պարբերականը:
Կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն համարում է, որ անցկացվող հանրաքվեի շնորհիվ Իտալիան իր սուվերենության ճանապարհին առաջ կշարժվի:
«Մեզ արդեն հաջողվել է հավաքել 50 հազար ստորագրություն: Հույս ունենք, որ մյուս երկրները մեզ կաջակցեն»,- հայտարարել է դի Մայոն: