Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը հանդես է եկել երկրում ընդդեմ հակաիսլամիստական տրամադրությունների՝ հաղորդում է Deutsche Welle-ը:
Կազմակերպության ղեկավար Յոզեֆ Շուստերը կտրուկ քննադատության է ենթարկել «Հայրենասեր եվրոպացիները ընդդեմ Արևմուտքի երկրների իսլամացման» (PEGIDA) կազմակերպությանը: Նրա խոսքերով՝ ակտիվիստների այն գաղափարը, որ իսլամը կարող է դառնալ Եվրոպայի հավատքի հիմք՝ աբսուրդ է:
Հրեական միավորման առաջնորդը մեղադրել է ընդդիմադիր ղեկավարներին ռասիզմի մեջ և կոչ է արել իշխանություններին ավելի ուշադիր վերաբերվել PEGIDA-ի գործունեությանը: