«Միլան»-ը կարող է վաճառքի հանել թիմի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Իտալական ակումբը 2014 թվականն ավարտում է 70 մլն եվրո վնասով, այդ պատճառով էլ հնարավոր է առաջատարներից մեկի իրավունքների վաճառքը: «Ռոսսոներիներ»-ը մտադիր են շուրջ 30 մլն եվրո ստանալ Էլ Շարավիի տրանսֆերի վաճառքից:
22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Արսենալ»-ը և «Ռոմա»-ն: Այդ մասին հայտնում է Football Italia-ն: