Գերմանիայի մայրաքաղաքում անհայտ անձինք այսօր փորձել են զինված հարձակում գործել հայտնի KaDeWe առևտրի կենտրոնի վրա: Այդ մասին հաղորդել է համացանցային FOCUS Online պարբերականը: Նրա տվյալներով՝ տուժածներ չկան:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ հարձակվողները չորսն են եղել, որոնց դեմքերը փակված էին դիմակներով: Նրանց հաջողվել է թաքնվել՝ դեպքի վայրից փախչելով ավտոմեքենաներով:
Ըստ պարբերականի տվյալների՝ լսվել են կրակոցի ձայներ: Առևտրի կենտրոնի այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ և մասնագետներ: Առայժմ այլ մանրամասներ չեն ներկայացվում: