Ինչպես արդեն հայտնել ենք, «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո դեկտեմբերի 20-ին Երևանի շախմատի տանը ներառական և միջնակարգ կրթություն ստացող 25 երեխա շախմատ խաղաց գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:
Խաղից առաջ Հայաստանի հավաքականի առաջատարը պատասխանել է լրագրողների հարցերին` նշելով, որ շարունակելու է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
«Վերջին շրջանում ոչ-ոքի արդյունքով պարտիաները շատ էին: Այժմ փորձում եմ վատ խաղերից հետո ռիթմի մեջ մտնել։ Իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ շախմատին:
Սակայն բացի շախմատ խաղալուց շատ եմ սիրում պարել: Վերջերս հարսնացուս մասնակցեց պարային հաղորդման, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ նման մի հաղորդաշարի մասնակցել, բայց ժամանակս չի բավարարում»,- ասաց Արոնյանը: