Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

«Ռուսաստանում աշխատելը մի բան չէ, բայց Հայաստան չենք գա»

Ռուսական ռուբլու արժեզրկումն ուղղակիորեն անդրադառնում է նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում արտագնա աշխատանքի մեկնող հայ միգրանտների վրա: Ի դեպ՝ դժգոհում են ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնողները, այլև Ռուսաստանում տարիներ առաջ բնակություն հաստատած և արդեն քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները:

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մի քանի հազար հայ է ապրում, որոնց հետ ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում Վոլգոգրադի Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց եկեղեցու գործավար Սաթենիկ Կուրղինյանը․ «Ամեն ամիս նման օր է նշանակվում և ժողովրդին հետաքրքրող հարցերին պատասխանում է։ Ես չէի ասի, թե հատուկ ինչ-որ խառնաշփոթ կա ռուբլու արժեզրկման հետ կապված. այստեղ հայերը շուտվանից են ապրում, քաղաքացի են և հարմարվում են փոփոխություններին, դժգոհում՝ ինչպես ռուսները, բայց տեղափոխվելու մասին խոսք չկա»,- ասաց նա:

Ռուսաստանի Սարանսկ քաղաք ամիսներ առաջ մեկնած Լիանա Ավդալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ և՛ մինչև ռուբլու արժեզրկումը, և՛ անգամ դրանից հետո ռուս ժողովրդի վիճակը շատ ավելի լավ է, քան Հայաստանում, և թանկացումներն էլ այնքան ահասարսուռ չեն, որքան Հայաստանում է․ «Ես մշտապես կապի մեջ եմ իմ տան անդամների հետ, և համեմատելու չեն այն թանկացումները, որ Հայաստանում եղան։ Կոնկրետ Սարանսկում՝ սկսած առաջին անհրաժեշտության իրերից, որքան էլ վատ լինի վիճակը, Հայաստանից հաստատ վատ չէ, երեխա պահելով՝ այստեղ կրկնակի, եթե ոչ եռյակի բարձր աշխատավարձ եմ ստանում»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վլադիմիր քաղաքի հայ համայնքի պատասխանատու Գայանե Գևորգյանն ասաց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ընդհանուր են բոլոր քաղաքացիների համար, այդ թվում՝ հայերի:

«Ինչ վերաբերում է ռուբլուն՝ հստակ չեմ կարող ասել, թե արժեզրկումն ինչի կարող է հանգեցնել։ Այդ փոփոխությունները դեռ նոր են լինում և այսօր էլ կարծես որոշակի կայունացավ։ Համենայնդեպս չէի ասի, թե համատարած խուճապ կամ քաղաքն ու նույնիսկ երկիրը լքելու միտումներ կան, բոլորն էլ հարմարվել ու ապրում են, շուտով մեր քաղաքում Հայ առաքելական եկեղեցի է բացվելու»,- ասաց նա:

Վլադիմիր արտագնա աշխատանքի մեկնող Ռազմիկ Դավոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում չի կարողանում վաստակել այն գումարը, որ ստանում էր նախկինում, բայց չաշխատել էլ չի կարող՝ ընտանիք է պահում․ «Կին, երեք երեխա ու հիվանդ հայր եմ պահում, չեմ կարող մնալ Հայաստանում: Հա վիճակը վատացել է, կոպիտ ասած՝ «ձեռք չի տալիս» գնալը, բայց մնամ այստեղ պարապ-սարապ ի՞նչ անեմ, մի ամսում այնտեղ այստեղի չորս ամսվա գումարն եմ աշխատում, ճար չկա, հիմա քչացել է, բայց էլի հասցնում եմ: Անցած տարի մինչև Նոր տարի գնացի, ահագին գումար աշխատեցի, ուղարկեցի ընտանիքիս, այս տարի նոր եմ եկել՝ մի քանի օր առաջ, անցած տարվա գումարը չէ, բայց էլի չեղածից լավ է»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում