Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ֆինանսական շուկայի շոկի պատճառով ավանդատուները դրամը դոլարի փոխելով՝ նոր ռիսկի առաջ կանգնեցին

Մեր համաքաղաքացիների մեծ մասն այս օրերին փոխարժեքի կտրուկ տատանման պայմաններում իրենց դրամային խնայողությունները վերածեցին դոլարի: Նոր փոխարժեքի պայմաններում, երբ մեկ դոլարը 100 և ավելի դրամով արժեզրկվեց, մարդիկ նոր խուճապային իրավիճակում են հայտնվել:

«Անելիք» բանկում դեկտեմբերի 19-ին մի քանի քաղաքացիներ հերթի մեջ սպասում էին իրենց դրամային ավանդների պայմանագրերի խզմանը: Ավանդների բաժնի աշխատակիցը նախքան պայմանագիրը խզելը նրանց ուղեկցում էր բանկի տնօրենի խորհրդականի մոտ զրույցի: Վերջինս մարդկանց հետ անհատական աշխատանք էր տանում՝ բացատրելով, որ դրամը կտրուկ արժևորվում է, և պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել, որովհետև հնարավոր է արդյունքում կորուստներ ունենալ:

Ֆինանսական գիտելիքների պակասի պատճառով որոշ ավանդատուներ անգամ մինչև վերջ չէին լսում խորհրդատուին: Հարցին՝ ի՞նչ նպատակով եք խզում պայմանագիրը, շատերը պատասխանում էին, որ ուզում են փոխանակեն դոլարի հետ: Բանկի աշխատակիցը բացատրում էր, որ բանկը չի կարող դրամի դիմաց այդքան դոլար տալ, առավելագույնը մինչև 500 դոլար:

Այս առումով առկա են մի շարք խնդիրներ: Նախ մարդիկ չեն հասկանում, որ գնված դոլարը հետագայում նորից՝ հատկապես ամանորյա ծախսերի հետ կապված, պետք է վերածեն դրամի ու կորուստներ ունենան: Մյուս կողմից՝ դրամի արժևորման գործընթաց է գնում, և իրավիճակն այս տեսանկյունից իսկապես անկայուն է:

Բանկային մասնագետ Արարատ Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ դեկտեմբերի 17-19-ը քաղաքացիների զգալի մասն իր ավանդը հանեց բանկից, դա ստեղծված անկայունության սոցիալական արձագանքն էր, և ինչ-որ իմաստով սպասելի:

«Նորություններ սկսեցին շրջանառվել, որ որոշ բանկեր հնարավոր է նաև սնանկացման գործընթաց սկսեն: Նման տեղեկությունները լրջորեն մտածելու տեղիք են տալիս նաև ֆինանսապես հավասարակշիռ ավանդատուներին: Ֆինանսական վայրիվերումների պարագայում սպասելի էր այս իրավիճակը»,- նկատեց բանկային մասնագետը:

Այսօր՝ ժամը 13:00-ի տվյալներով, ավանդային պայմանագրերի խզման դեպքերը հասել են նվազագույնի: Հիմնականում հանում են մինչև 200-300 հազար դրամը չգերազանցող ավանդները, որը բանկային մասնագետին, հիմք է տալիս մտածելու, որ ալիքը հանդարտվել է, և մարդիկ պարզապես գումարները հետ են վերցնում ամանորյա ծախսերի համար:

Երբ իրավիճակը կարծես կայունանում է, իսկապես դժվարանում է քաղաքացիների համար հասկանալ՝ ինչ տարբերակով պահել խնայած գումարը: «Կարծում եմ՝ երկու դեպքում էլ պատճառաբանված ռիսկեր կան, եթե խնայողություններ կան, դրանք պետք է բաժանել տարբեր մասերի՝ պահպանելով միաժամանակ թե՛ դոլարային, թե՛ դրամային արտահայտությամբ: Այս դեպքում ռիսկերը որոշակի կնվազեցնեք»,- նշեց Ավագյանը:

Այս պահին թանկ գնով ձեռք բերած դոլարը դրամի վերածելիս 100 դոլարի մեջ քաղաքացին կկորցնի առնվազն 10-15 հազար դրամ՝ կախված նրանից, թե խուճապային իրավիճակում ինչ փոխարժեքով է դոլար գնել: Եթե միջինացնենք թվերը, ապա միջին ընտանիքը ամանորյա ծախսերի համար նվազագույնը 300-500 դոլար է փոխանակելու, սա էլ այն դեպքում, երբ սեղանին ավանդական խոզի բուդ չնախատեսի: Նշված գումարի շրջանում իր կորուստները կկազմեն նվազագույնը 30 հազարից մինչև առավելագույնը 70 հազար դրամ:

Սրան էլ գումարած թանկացումները, ստացվում է, որ դեկտեմբերը «սև ամիս» էր, մարդկանց խնայողությունները արժեզրկվեցին, գները թանկացան, որի հետևանքով գնողունակությունն ընկավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում