Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պուտինը պարզապես մոռացել էր Հայաստանի ռազմաբազաների մասին

«Պուտինը մոռացել էր հայաստանյան բազաների մասին, ի դեպ՝ ոչ միայն հայաստանյան»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովն՝ անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիտարկմանը, թե արտասահմանում ՌԴ-ն ընդամենը երկու ռազմական բազա ունի՝ Ղրղզստանում և Տաջիկստանում:

Մարկովն ասաց՝ նկատել է, որ Պուտինը բաց է թողել Ռուսաստանի արտասահմանում առկա այլ ռազմական բազաներն ու բլոկները: Նրա համոզմամբ՝ ՌԴ նախագահը պարզապես մոռացել է, և դրանում այլ պատճառներ պետք չէ փնտրել: Մարկովի խոսքով՝ դրանում չպետք է այլ միտում տեսնել, առավել ևս այն, թե ՌԴ-ն Հայաստանին չի համարում արտասահման: Նա նաև հիշեցրեց, որ Պուտինը մոռացել է ոչ միայն հայաստանում տեղակայված իր ռազմաբազաների մասին, այլև Բելառուսում ռազմական բլոկների առկայության մասին:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա համագործակցության օրակարգին, ապա Մարկովն ասաց, որ ՌԴ-ն ցանկանում է Թուրքիայի հետ լիարժեք համագործակցություն կառուցել, որը Ռուսաստանն օգտագործում է որպես այլընտրանք ԵՄ-ի հետ կործանվող հարաբերություններին: «Ուստի կարևոր է, որ Թուրքիան չի միացել պատժամիջոցներին, ավելին՝ օգտագործում է պատժամիջոցների պատերազմը՝ ԵՄ-ին այդ համագործակցությամբ փոխարինելու համար. դա Ռուսաստանի համար շատ կարևոր է այս փուլում»,- ասաց Մարկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն մեծ հույսեր և պրոյեկտներ է կապում Թուրքիայի հետ, իսկ դրանք դեռ մշակման փուլում են:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարություն էր արել Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական ռազմակայանների առկայության մասին և ասել, թե այդպիսիք Ռուսաստանն ունի ընդամենը երկու երկրում՝ Ղրղզստանում և Տաջիկստանում, ինչը բնական հարց է առաջացնում այն մասին, թե ի՞նչ է դիտարկում Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղակայված բազաները կամ դրանք համարում է ռազմաբազաներ ՀՀ տարածքում, թե՞ Ռուսաստանի: Նա նաև հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ հարցերում:

Թուրքական «Ջիհան» գործակալության թղթակցի հարցին Պուտինը պատասխանել է, որ, ճիշտ է, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում դրամատիկ, ողբերգական դրվագներ են եղել, սակայն լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթուրքի իշխանության տարիներին:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ համընկնող տարածաշրջանային շահեր ունեն: «Ավելին, առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության՝ տարածաշրջանային այդ խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով շատ ենք շահագրգռված հարաբերությունների զարգացմամբ»,- ասել էր Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում