Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ գոհ է իր սաների ելույթից ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլում:
«Ես ցանկանում եմ գովեստի խոսքեր հասցեագրել «Մայնց»-ին: Խաղը դժվար ընթացք ունեցավ: Այդ թիմի կազմում բազմաթիվ արագավազ ֆուտբոլիստներ կան, ովքեր էապես բարդացրեցին մեր կյանքը:
Վերլուծելով ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլը կարող եմ ասել, որ ես շատ գոհ եմ իմ սաներից: Բոլոր խաղերում նրանք ինքնանվիրում են դրսևորել: Պետք է հանգստանանք և տոներն ավարտվելուն պես սկսենք նախապատրաստվել երկրորդ փուլին: Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: